«Ռեմա»-ն շահույթ չհետապնդող ընկերություն է, որը տարածում է անվճար քրիստոնեական գրքեր

Իմացեք մեր՝ որպես շահույթ չհետապնդող ընկերության գործունեության իրագործման մասին, մեր գործունեության պատմության մասին և թե դուք ինչպես կարող եք մասնակցություն ունենալ։

«Ռեմա» գրականություն տարածողները ամբողջ աշխարհում մի խումբ հավատացյալներ են, ովքեր զբաղված են մեկ առաքելությամբ՝ գործուն կերպով տարածում են բարձրագույն որակի քրիստոնեական գրականություն: Մենք իրականացնում ենք տարածումը ավելի քան 100 երկրներում և ավելի քան 40 լեզուներով՝ հետևելով մի պարզ սկզբունքի. մեր ամբողջ գրականությունը տրամադրվում է լիովին անվճար:

Մենք տարածում ենք այն գրքերը, որոնք մեզ օգնել են առավելագույնս հասկանալու Աստվածաշունչը և ճանաչելու ու փորձառաբար ապրելու Քրիստոսին մեր ամենօրյա կյանքում: Մասնավորապես, մենք սերտորեն համագործակցում ենք «Կենդանի հոսք» ծառայության հետ` տարածելով նրանց հեղինակների գրած մի շարք կարևոր վերնագրեր:

Մենք շահույթ չհետապնդող ընկերություն ենք, որի տարածման աշխատանքը հնարավոր է դառնում ամբողջ աշխարհի հավատացյալների և եկեղեցիների նվիրատվության շնորհիվ: Նրանք մեզ վստահել են միջոցներ, որպեսզի մենք լինենք մատակարարման ազատ և լայն հոսքուղի բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են խոր և բավարար կերպով ճանաչել Աստծուն:

Մեր հավատքը

Մարդիկ երբեմն մեզ հարցնում են մեր դավանանքի մասին: Ներկայացնում ենք մեր հավատո հանգանակը: Այս դավանանքին հարելը մեր գրքերը ստանալու պարտադիր պահանջ չէ: Մեր գրքերն ազատորեն հասանելի են ցանկացած դավանանք ունեցող ցանկացած մեկի համար:

Մենք «Ռեմա»-ում հարում ենք համընդհանուր հավատքին, որը կիսում են բոլոր հավատացյալները և որի բովանդակությունը մեկընդմիշտ ներկայացված է Նոր Կտակարանում: Մասնավորապես այս համընդհանուր նորկտակարանյան հավատքը կազմված է Աստվածաշնչի, Աստծու, Քրիստոսի, փրկության և հավիտենության վերաբերյալ հետևյալ դրույթներից, որոնց հավատում ենք.

  • Աստվածաշունչն ավարտուն աստվածային հայտնություն է, որի յուրաքնաչյուր բառը ներշնչված է Աստծու կողմից Սուրբ Հոգու միջոցով:
  • Աստված եզակի է և հավիտենապես մեկ, բայց Նա նաև հավիտենապես եռամեկ է որպես Հայրը, Որդին և Հոգին, ովքեր տարբերակելի են, բայց անջատ չեն:
  • Աստված Քրիստոսի մեջ մարմնացավ՝ դառնալով Հիսուս անունով իսկական, կատարյալ մարդ: Նա խաչվեց խաչի վրա՝ մեռնելով փոխարինող մահով մեր փրկագնման համար: Երրորդ օրը Նա ելավ մեռելներից՝ հարուցանվելով փառավորված մարմնով: Նա համբարձվեց Աստծու աջ կողմը և ամեն բանի Տերը դարձվեց:
  • Մարդը մեղանչել է և մեղսալի է, և որպես այդպիսին՝ նա հայտնվել է Աստծու դատաստանի տակ: Բայց Քրիստոսի փոխարինող մահվան միջոցով մարդու համար մեղքից և Աստծու դատաստանից փրկություն ստանալու ճանապարհ է բացվել: Երբ մարդն ապաշխարում է Աստծու առջև և ներհավատում է Տեր Հիսուս Քրիստոսին, նա ստանում է հավիտենական փրկություն, մեղքերի ներում, արդարացում Աստծու առջև և նույնիսկ խաղաղություն Աստծու հետ: Դրա հիման վրա փրկված մարդը ստանում է աստվածային կյանք և բնություն: Նա դառնում է Աստծու զավակ և Քրիստոսի Մարմնի անդամ, որում բոլոր հավատացյալներն աճում են և համակառուցվում են առ հասունություն:
  • Քրիստոսը նորից վերադառնալու է երկիր՝ Իր մոտ ընդունելու Իր հավատացյալներին: Հավիտենությունում մենք բնակվելու ենք Աստծու հետ Նոր Երուսաղեմում, որն Աստծու՝ Իր ընտրյալների փրկության ավարտունացումն է:

«Ռեմա»-ում մեր նպատակը քրիստոնեական աշխատությունների եզակի մի հավաքածուի անվճար տրամադրելն է, որոնք, հավատացած ենք, առավելագույնս կմեծացնեն ընթերցողի նորկտակարանյան հավատքի հասկացողությունն ու փորձառությունը: Հավատացյալները վայելում են ոչ միայն հավիտենական փրկությունը Քրիստոսի մեջ Նրա փրկագնման միջոցով, այլև ամենօրյա փրկվելը Նրա կյանքում, որը կարող է գործնականում իրական դառնալ հոգևոր կերակրի օգնությամբ Աստվածաշնչից: Սա եղել է մեր փորձառությունը. հուսով ենք, այն նաև Ձերը կդառնա:

Մեր պատմությունը

«Ռեմա» գրականությունը տարածող առաքելության ավելի քան 30 տարիների պատմությունը

«Ռեմա»-ն գրականության անվճար տարածումն իրականացնում է 1980-ականների կեսերից: Մենք նախ սկսեցինք Աստվածաշնչեր ու հոգևոր գրքեր տարածել ռուսերեն լեզվով նախկին Խորհրդային Միության երկրներում: Տարածման մեր գլխվոր միջոցը փոստային առաքումներն էին պատվիրատուներին, բայց մենք նաև համագործակցում էինք քրիստոնյաների այլ խմբերի հետ, որպեսզի Աստծու Խոսքից ճշմարտությունը շատ վայրեր տարածենք:

1999 թ.-ին ռուսերեն լեզվով գրականության հետ աշխատանքն իր գագաթնակետին հասավ ռուսերեն լեզվով ընդարձակ ծանոթագրություններով և ուսումնասիրության նյութերով Նոր Կտակարանի զանգվածային տարածմամբ:

2001թ.-ին «Ռեմա»-ն սկսեց դիտարկել անվճար հոգևոր գրականության տարածման անհրաժեշտությունը նաև այլ լեզուներով և այլ երկրներ, ինչի արդյունքն եղավ աշխատանքի աստիճանական ընդարձակումը՝ ներառելով երկրագնդի այլ կարևոր շրջաններ: Այդ ընդարձակման աաջին փուլում ավելացվեցին ևս տասը լեզուներ և տարածման համար պատրաստվեց տիպական լրակազմը:

2006թ.-ին «Ռեմա»-ն ծրագրեց թարգմանությունը այլ լեզուներով, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի և Ասիայի կարևոր լեզուներով:

Անցած 20 տարիների ընթացքում քրիստոնեական գրականության միլիոնավոր օրինակներ են բաժանվել, բոլորը՝ անվճար:

Մասնակցություն

Դուք կարող եք մասնակցություն ունենալ երեք ճանապարհով. առաջին՝ Ձեր աղոթքով, երկրորդ՝ նվիրատվությամբ, երրորդ՝ մասնակցելով Ձեր շրջանում անվճար գրականության տարածմանը:

Մասնակցեք աղոթքի միջոցով

Շատերն են ցանկություն հայտնել մասնակցելու անվճար քրիստոնեական գրականության տարածմանը իրենց տարածաշրջանում և ամբողջ աշխարհով մեկ: Մենք բարձր ենք գնահատում ավելի շատ տեղեկություն ստանալու ցանկությունը և այս բաժնում կուզենայինք պատմել, թե դուք ինչպես կարող եք միանալ մեզ: Դուք կարող եք մասնակցություն ունենալ երեք կերպով՝ աղոթքով, նվիրատվությամբ և անմիջական տարածմամբ:

Մասնակցության առաջին և ամենակարևոր միջոցը աղոթքն է: Բազմաթիվ լեզուներով և բազմաթիվ երկրներում անվճար գրքերը տարածելու ընթացքում մենք տպավորվել ենք մարդկանց փրկության վերաբերյալ առանձնահատուկ աղոթքով Տիմոթեոսին ուղղված առաջին թղթի 2-րդ գլխից:

Ուստի հորդորում եմ, ամեն բանից առաջ, որ խնդրվածքներ, աղոթքներ, բարեխոսություններ, գոհաբանություններ արվեն հանուն բոլոր մարդկանց, հանուն թագավորների ու բոլոր նրանց, ովքեր բարձր աստիճանի են, որպեսզի հանդարտ ու հանգիստ կյանք վարենք ամենայն բարեպաշտությամբ ու լրջախոհությամբ: Սա լավ է և ընդունելի մեր Փրկիչ Աստծու աչքին, ով ցանկանում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և ճշմարտության լիակատար գիտությանը հասնեն: Ա Տմթ 2:1-4

Այստեղ կարող ենք նկատի առնել հետևյալը.

  • Աղոթքի բազմազան մակարդակներ կան, ներառյալ խնդրվածքները, բարեխոսությունները, գոհաբանությունները հանուն մարդկանց:
  • Աղոթքն ուղղված է ԲՈԼՈՐ մարդկանց, այդ թվում՝ թագավորներին ու կառավարիչներին: Երբ նայում ենք աշխարհի իրավիճակին այսօր, սա ավելի քան երբևէ, բանալի է հանդիսանում Աստծու ցանկության իրականացման համար:
  • Աստծու ցանկությունը երկակի է. որ բոլոր մարդիկ փրկվեն և որ նրանք հասնեն ճշմարտության լիակատար գիտությանը: Աղոթքին մեր մասնակցելը պետք է նույնպես արտացոլի այս ցանկությունը:
  • Այս աղոթքը շատ առանձնահատուկ է և թիրախավորված, որովհետև այն նույնիսկ հիշատակում է հանդարտ ու հանգիստ կյանք վարելը: Նման իրավիճակում Աստված մարդկանց փրկելու և նրանց ճշմարտության լիակատար գիտությանը բերելու ճանապարհ է ունենում:

Մեր փորձառությամբ մենք համոզվել ենք, որ երբ Աստծու մարդկանց ինչ-որ խումբ մասնակցում է այսպիսի աղոթքին, տարիների ընթացքում այս որոշակի դրույթներն իրականացվում են: Մենք անկեղծորեն հուսացած ենք, որ շատերը կկարողանան այսկերպ աղոթել, երբ այս գրքերը ճշմարտության լիակատար գիտությունը անվճար տարածեն:

Participate by Donating

Rhema is a nonprofit corporation founded in 1982 in Washington State, United States of America. Contributions to Rhema are tax-deductible according to the U.S. Internal Revenue code section 501(c)(3). There is an independent Board of Directors who govern the finances of Rhema.

All donations are appreciated and are used to distribute Bibles and Christian literature and to undertake auxiliary activities, such as holding conferences and seminars, that help readers understand and experience the truths contained in the Bible.

Your personal information will not be disclosed for commercial purposes or shared with other organizations.

Give, and it will be given to you; a good measure, pressed down, shaken together, and running over, they will give into your bosom. For with what measure you measure, it shall be measured to you in return.
Luke 6:38

Those burdened by the Lord to give to Rhema can donate in the following ways:

Make a Donation

Մասնակցեք որպես կամավոր

Ուստի գնացե՛ք ու բոլոր ազգերին աշակե՛րտ դարձրեք` նրանց ներմկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անվան մեջ, նրանց ուսուցանելով պահել այն ամենը, որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա, Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև դարաշրջանի ավարտվելը:
Մատթեոսի Ավետարանի 28:19-20

Բայց դուք զորություն կստանաք, երբ Սուրբ Հոգին ձեզ վրա իջնի,ու Իմ վկաները կլինեք և՛ Երուսաղեմում, և՛ ողջ Հրեաստանում ու Սամարիայում, և՛ մինչև երկրի ծայրը:
Գործք 1:8

Նրանք, ովքեր կցանկանային մասնակցել երկրի տարբեր մասեր անվճար գրականությունը տարածելու գործին, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ:

Կապ հաստատեք մեզ հետ

Մեր անվճար քրիստոնեական գրքերը

Հասանելի է էլեկտրոնային կամ տպագրված գրքի ձևաչափով

Մեր գրքերը կարող են Ձեզ օգնել ճանաչելու Աստվածաշունչը, իմանալու Քրիստոսի մասին և գործնական օգնություն տրամադրելու ձեր քրիստոնեական կյանքի համար: Այս շարքը պարունակում է 7 գիրք 3 լրակազմով: Այս շարքերի թեմաները զարգանում են և հիանալի մատակարարում են հանդիսանում յուրաքանչյուրի համար:

Իմանալ ավելին

Կիսվեք ուրիշների հետ