Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության սույն քաղաքականությունը սահմանում է այն, թե ինչպես են «Ռեմա» գրականության տարածողները օգտագործելու և պաշտպանելու ցանկացած տեղեկություն, որ Դուք կտրամադրեք կայքն օգտագործելիս: Ուշադրություն դարձրեք, որ այս քաղաքականությունը կարող է փոփոխվել, ուստի Դուք պետք ժամանակ առ ժամանակ ստուգեք այս էջը, որպեսզի վստահ լինեք, որ կատարված փոփոխությունները հարմար են Ձեզ:

Այս պահին գործող Քաղաքականության որդեգրման ամսաթիվ. 25 մայիսի, 2018թ.

Տեղեկության օգտագործումը

Մենք մեր հավաքագրած տեղեկությունն օգտագործում ենք հետևյալ նպատակներով.

  • Որպեսզի առաքենք մեր ապրանքի պատվերները:
  • Որպեսզի գործարկենք կայքը և ապահովենք դրա պայմաններն:
  • Որպեսզի արձագանքենք հաղորդագրություններին:
  • Որպեսզի Ձեզ տեղակացնենք Ձեր աքաունթի և գաղտաբառի փոփոխությունների մասին:
  • Որպեսզի Ձեզ տեղեկացնենք այլ ապրանքների կամ Ձեր կատարած պատվերին առանչվող իրադարձությունների մասին:

Մենք պարտավորվում ենք որևէ դեպքում չվաճառել, չտարածել և երրորդ անձանց չփոխանցել Ձեր անձնական տեղեկությունը, եթե դա չպահանջվի կիրառվող օրենքով:

Մեր կողմից հավաքագրվող տեղեկությունները

1. Մեզ տրամադրվող տեղեկությունը

Անվճար գրքերի պատվերներն իրականացնելու համար հավաքագրվում են հետևյալ տեղեկությունները. լեզուն, անունը, հասցեն, երկիրը, էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը:

2. Ինքնաբերաբար հավաքագրվող տեղեկությունը

Մեր կայքն այցելելիս որոշ տեղեկություններ հավաքագրվում են ինքնաբերաբար. օրինակ՝ IP հասցե, վեբ զննարկիչ, գործավարական համակարգ, հղման աղբյուրի URL, այցելած էջեր և ներբեռնումներ: Մենք չենք հավաքագրում անձնական տվյալներ, օրինակ՝ Ձեր տարիքը, սեռը, հետաքրքրությունները և բանկային տվյալները: Ձեր կողմից սույն կայքի օգտագործումը բարելավելու համար մենք նաև օգտագործում ենք Google Analytics ծառայությունը: Հավաքագրած տեղեկությունն օգտագործվում է՝ ընդհանուր պատկերացում կազմելու համար, թե մարդիկ ինչպես են մուտք գործում մեր կայք և օգտագործում այն: Այս տեղեկությունը չի օգտագործվում որևէ այլ նպատակով: Google-ի գաղտնիության քաղաքականությունը հասանելի է https://www.google.com/policies/privacy կայքում:

Թխուկների (Cookies) օգտագործումը

Թխուկը փոքր նիշք (file) է, որը վեբ-կայքերը կարող են օգտագործել՝ որոշակի կայքին առնչվող նախապատվությունները հիշելու համար: Մենք օգտագործում ենք թխուկներ՝ մուտք գործած օգտատերերի համար անվտանգ միացում վավերացնելու և այն պահպանելու համար: Մենք նաև թխուկներն օգտագործում ենք, որպեսզի գրանցենք ձեր լեզուն, ձեր երկիրը և ապրանքի մանրամասները, երբ Դուք ձևակերպում եք Ձեր պատվերը: Դրանք չեն օգտագործվում Ձեզ հետևելու համար և չեն պահպանում որևէ անձնական տեղեկատվություն:

Սոցիալական ցանցեր

Մենք Ձեզ թույլ ենք տալիս մուտք գործել մեր կայք երրորդ անձանց կայքերի հաշվից (աքաունթից): Դուք կկարողանաք դիտել և խմբագրել այն տվյալները, որոնք մենք ստանում ենք երրորդ անձանցից՝ ձեր հաշիվը (աքաունթը) ստեղծելու համար: Մենք նաև ձեզ հնարավորություն ենք տրամադրում սոցիալական ցանցերի կայքերում կիսվելու մեր կայքի բովանդակությամբ: Այդ հնարավորությունն օգտագործելը կամընտրական է:

Գովազդ

Մենք իրականացնում ենք ոչ անձնավորված գովազդային արշավներ: Վերամշակումներին հետևելու տեխնոլոգիաները օգտագործվում են գովազդային արշավների արդյունքներին հետևելու համար: Այս ծառայությունները կարող են օգտագործել թխուկներ, վեբ-փարոսներ և պահեստավորման այլ տեխնոլոգիաներ, որպեսզի մեր կայքէջից տեղեկատվություն հավաքեն կամ ստանան՝ պատվերի առաքմանը հետևելու ծառայություններ տրամադրելու համար: Դրանից հրաժարվելու մասին տեղեկություններ կարող եք գտնել http://www.aboutads.info/choices և http://www.youronlinechoices.eu կայքերում:

Մեր կայքում մենք չենք ցուցադրում գովազդներ որևէ երրորդ անձի գովազդային ցանցերից:

Երեխաներ

Մեր կայքը ուղղված չէ երեխաներին: Մենք կանխամտածված կերպով չենք պահանջում և չենք հավաքում անձնական տվյալներ 16 տարեկանից ցածր երեխաներից:

Որտեղ է կիրառվում սույն Քաղաքականությունը

Մեր կայքը կարող է պարունակել հղումներ դեպի համացանցի այլ կայքեր: Ընտրելով այս հղումները՝ դուք դուրս կգաք այս կայքից, և մեր գաղտնիության քաղաքականությունը Ձեր հանդեպ չի կիրառվի: Դուք պետք է զգուշություն ցուցաբերեք և զննեք որոշակի կայքի համար կիրառվող գաղտնիության քաղաքականությունը:

Ձեր իրավունքները

Դուք կարող եք պահանջել այն անձնական տվյալների մանրամասների տրամադրումը, որոնք մենք ունենք Ձեր վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, մենք տեղեկությունը տրամադրելուց առաջ կարիք կունենանք հաստատելու ձեր ինքնությունը: Կապ հաստատեք մեզ հետ՝ պահանջը ներկայացնելու համար:

Դուք կարող եք պահանջել, որ մենք ջնջենք մեզ մոտ առկա Ձեզ վերաբերող անձնական տեղեկությունը: Ամենայն հավանականությամբ, նախքան ձեր անձնական տեղեկությունները հեռացնելը, մենք կարիք կունենանք հաստատելու Ձեր ինքնությունը և պատվերի կարգավիճակը: Կապ հաստատեք մեզ հետ՝ պահանջը ներկայացնելու համար:

Դուք իրավունք ունեք խնդրելու մեզ, որ չմշակենք ձեր անձնական տեղեկատվությունը շուկայի ուսումնասիրության նպատակներով: Դուք կարող եք օգտվել ձեր իրավունքից՝ կանխելով այդպիսի մշակումը` նշելով կամ չնշելով համապատասխան դաշտերն այն հարցաթերթերի վրա, որոնք մենք օգտագործում ենք՝ ձեր տվյալները հավաքագրելու համար կամ ձեր հաշվի (աքաունթի) կարգավորումներում: Կապ հաստատեք մեզ հետ՝ պահանջը ներկայացնելու համար:

Որտեղ ենք մենք պահպանում ձեր անձնական տվյալները

Մեր գլխավոր գրասենյակը գտնվում է Միացյալ Նահանգներում: Մենք կարող ենք մուտք ունենալ դեպի Ձեր անձնական տվյալները Միացյալ Նահանգներում կամ դրանք կարող են մեզ փոխանցվել Միացյալ Նահանգներում: Եթե դուք այցելում եք մեր կայքէջ Միացյալ Նահանգներից դուրս, տեղյակ եղեք, որ ձեր տեղեկատվությունը կարող է փոխանցվել, պահպանվել և վերամշակվել Միացյալ Նահանգներում, որտեղ և գտնվում են մեր սերվերները և գործում է մեր տվյալների կենտրոնական բազան: Օգտագործելով մեր կայքը՝ Դուք համաձայնություն եք տալիս այդ տեղեկության փոխանցմանը:

Անձնական տվյալների պահպանումը

Մենք անձնական տեղեկությունները պահպանելու ենք սույն Քաղաքականության մեջ նշված նպատակները կատարելու համար անհրաժեշտ ժամանակահատվածով, եթե օրենքով չպահանջվի կամ թույլատրվի պահպանման ավելի երկար ժամանակահատված իրավական, հարկային և կարգավորման պատճառներով կամ այլ օրինական նպատակներով: Այն դեպքում, երբ մենք անձնական տվյալների մշակման համար օրինական գործարարական անհրաժեշտություն չունենանք, մենք կամ այն կջնջենք կամ անանուն կդարձնենք: Ընդհանուր առմամբ տվյալները կջնջվեն կամ անանուն կդարձվեն կայքի օգտագործումը դադարեցնելուց 5 տարի հետո:

Ինչպես կապ հաստատել մեզ հետ

Դուք կարող եք մեզ հետ կապ հաստատել

Էլեկտրոնային փոստով.

privacy@rhemabooks.org

Փոստով.

Rhema Ministry
PO BOX 31651
Seattle, WA 98103
USA